Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020»-ում Հայաստանի տաղավար
10/03/2022 22:00
Կիսվել

Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020»-ում Հայաստանի տաղավար

 

Մարտի 9-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսի հայկական տաղավար:

Նա շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին, երկրի գրավչություններին։ Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերը, ինչպես նաև զգալու հայկական ծիրանի բույրը: Հայաստանն աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է, որտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները: Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշը։ Նրա ուշադրությունն են գրավել նաև հայկական հնագույն ձեռագրերը և գրքերը՝ հատկապես 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկ»-ը և տպագրված հայկական առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ 

Շեյխը հետաքրքրվել է նաև հայկական ապրանքներով, որոնք արտադրվում են Հայաստանում։ 

«Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշել է․ 

«Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին Հայաստանի տաղավարում։ Մենք անչափ շնորհակալ ենք այցի և մեր հարուստ մշակութային ժառանգության և Հայաստանի ապագայի մասին քննարկելու հնարավորության համար»։

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը անցկացվում է «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանը: Կառավարության ֆինանսական աջակցությամբ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում ներկայացվում է հայկական մշակույթը և ներդրումային ներուժը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11