Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն աղետով է սպառնում համաշխարհային տնտեսությանը
04/04/2022 14:27
Կիսվել

Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն աղետով է սպառնում համաշխարհային տնտեսությանը

Արևմուտքի կողմից վարվող պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի, Չինաստանի  եւ այլ երկրների դեմ կարող է աղետ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Այս տեսակետն է շարադրված այն հոդվածում, որն ապրիլի 4-ին հրապարակվել է Հոնկոնգի South China Morning Post առաջատար թերթի կայքում:

«Պատժամիջոցային պատերազմը, որը կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սանձազերծել է ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի դեմ, ենթադրելով սպառնալիքներ հարվածելու նաեւ այն երկրներին, որոնք կարող են դրանց հետ բարեկամություն անել, պոտենցիալ կերպով կարող է վերածվել տնտեսական երրորդ համաշխարհային պատերազմի»,- կարծում է հեղինակը՝ լրագրող Էնթոնի Ռոուլին: «Գնաճը, ընդհատումները մատակարարումների շղթաներում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի աճը սոսկ փոքր մասն են այն բանի, ինչ տեղի կունենա, եթե խոշոր տերությունները շարունակեն անվտանգությունը դասել տնտեսությունից վեր»,- ընդգծված է հրապարակման մեջ: Վերլուծաբանը նշում է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն առանց այն Էլ լրջորեն տուժում է առեւտրի անջատվածությունից, COVID-19-ի համավարակից, պատժամիջոցների հետեւանքներից: «Նախ գնաճ, այուհետեւ ստագֆլացիա:

Հետո ի՞նչ: Պատասխանը համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիան է եւ ապաինտեգրացումը, որն ուղեկցվում է ֆինանսական շուկաների ցնցումներով եւ սոցիալական լարվածությամբ: Դա այն բանի կանխատեսումն է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- գտնում է հեղինակը: «Երբ գլոբալ տնտեսությունը երկար ժամանակ գործում էր լավ՝ ապահովելով կայուն, թեեւ ոչ միշտ արդարացի աճ, գների կայունություն եւ ցածր տոկոսադրույքներ, առաջանում է գայթակղություն կածելու, թե համակարգը կարող է ոչ ընտրողական եւ չմտածված հարվածներ ընդունել՝ ըստ որում մնալով կայուն: Սակայն չափից դուրս հարվածները տարբեր ուղղություններից կհանգեցնեն այն բանին, որ այն կերերա եւ վերջին հաշվով կտապալվի նոկատուտի հարվածից, ինչպես բռնցքամարտում: Ըստ որում այդ մենամարտում հաղթող չի լինի, այլ կլինեն սոսկ մի կույտ պարտվողներ»,- ընդգծված է հոդվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91