Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵԱՏՀ-ի խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ-ի շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցման միջոցների նոր փաթեթ
06/04/2022 15:37
Կիսվել

ԵԱՏՀ-ի խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ-ի շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցման միջոցների նոր փաթեթ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն ապրիլի 5-ի արտահերթ նիստում ընդունել է միջոցների լրացուցիչ փաթեթ՝ նպատակաուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցմանը: Այդ մասն հաղորդել է ՌԴ-ի տնտեսական զարգաման նախարարության մամուլի ծառայությունը:

«(ԵԱՏՀ-ի) խորհուրդն ընդունել է որոշում մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը 938 ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի զրոյացման մասին, ըստ որում առանձին ապրանքների վերաբերյալ զրոյացման որոշում ԵԱՏՀ-ի կոլեգիան կընդունի մոտ ժամանակներս: Այդ միջոցները թույլ կտան ապահովել  (Եվրասիական տնտեսական) միության ներքին շուկայում ապրանքների անխափան մատակարարումները»,- հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչովը, որի խոսքը բերվում է հաղորդագրության մեջ:

Նրա տեղեկատվությամբ՝ զրոյացված ապրանքների գծով ներմուծման ծավալը գնահատվում է տարեկան 31 միլիարդ դոլար, ներմուծողների խնայողությունը կես տարում կարող է կազմել շուրջ 800 միլիոն դոլար՝ ապրանքների ներկրման ծավալները 2021 թվականի մակարդակում պահպանվելու դեպքում:

Բացի դեանից, 150 ապրանքների համար կշարունակի գործել սակագնային արտոնությունը, որն այդ ապրանքներն ազատում է ներմուծման մաքսատուրքերից: Արտոնություն ստանալու համար կպահանջվի ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են ներկրվող արտադրանքի նպատակային նշանանակությունը, ճշտել է Իլյիչովը: ԵԱՏՀ-ի խորհուրդը նաեւ որոշում է ընդունել արտոնյալ ապրանքների համար մաքսային ստուգման ժամետի կրճատման մասին եւ պարզեցրել է ներկրվող ապրանքների ծագման հավաստման ընթացակարգը ՝ դրանց ծագման երկրի որոշման ոչ արտոնյալ կանոնների շրջանակներում, նշված է մամուլի տեղեկագրում:

ԵԱՏՄ-ի երկրները նաեւ համաձայնության են եկել պարզեցված ազգային կանոններով մեքենաների արտադության հնարավորության շուրջ: ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի գործողության համապատասխան բացառությունները կգործեն մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը, ասել են տնտեսական զարգացման նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85