ՊԵԿ նախագահը և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել են ՊԵԿ ՄԴՊՎ շնագիտական կենտրոն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները:
Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։
2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում նախատեսվում է կենտրոնում իրականացնել շինարարական ծրագիր՝ ընդլայնելով և արդիականացնելով կառույցի ենթակառուցվածքները: Արդյունքում կենտրոնը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար։