
Չինաստանը կոչ է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար:
«Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի է շուտ պետք է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,-դիվանագետը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Վան Ին նշել է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»: Նա «պատրաստ է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:30 27/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 404.00 | 411.00 |
AMD / EUR | 425.00 | 434.00 |
AMD / RUR | 7.23 | 7.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով