Պաուլու Գեդես. Եվրոպան կարող է կորցնել Լատինական Ամերիկան, ինչպես արդեն կորցրել է Ռուսաստանը
Եվրոպան կարող է կորցնել Լատինական Ամերիկան, ինչպես արդեն կորցրել է Ռուսաստանը: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի Էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:
«Ես եվրոպացիներին ասել եմ, որ կորցնում են Լատինական Ամերիկան: Եվ նրանք մենակ կմնան, եթե չհասկանան, որ հարկավոր է ինտեգրվել»,-ասել է նախարարը՝ հանդես գալով Դավոսի համաժողովում:
Նրա խոսքը մեջբերում է G1 պորտալը: Գեդեսը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Ուկրաինայում հակամարտության պատճառով արտադրական շղթաների խզման ֆոնին Բրազիլիան սննդամթերքի մատակարար դառնալու լավ հնարավորություններ ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: