Տնտեսական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով
09/06/2022 16:56
Կիսվել

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապացությամբ:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գարմոննիկովին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանում պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետության համար՝ համատեղ գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման գործում։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։ Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Սերգեյ Գարմոննիկովին մասնագիտական հետագա ​​գործունեության մեջ:

ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34