Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Իսրայելի բանկը փորձարկում է CBDC թվային արժույթի տեխնոլոգիաները
28/06/2022 18:03
Կիսվել

Իսրայելի բանկը փորձարկում է CBDC թվային արժույթի տեխնոլոգիաները

Անցյալ շաբաթ Իսրայելի բանկը հրապարակեց կրիպտո փորձի արդյունքները, որն ուսումնասիրում էր օգտատերերի գաղտնիությունը և վճարումներում smart contract-ների կիրառումը: Սա ԿԲ առաջին տեխնոլոգիական փորձն էր կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC):

Փորձի առաջին փուլում իրակացվեց ավտոմեքենայի վաճառք երկաստիճան համակարգում միջնորդ վճարային ծառայությունների մատակարարի հետ: Բանկը հայտնել է, որ ծառայություններ մատուցողը անցել է «Իմացեք Ձեր հաճախորդին» (KYC)/Փողերի լվացման դեմ պայքարի (AML) ստուգումները և տրամադրել է անհրաժեշտ բլոկչեյն հասցեները: NFT է թողարկվել՝ ցույց տալու համար մեքենայի սեփականության իրավունքը՝ փոխանցումն իրականացնելու լիցենզավորող մարմնի բացակայության դեպքում: Smart contract-ի միջոցով փոխանակվում էր վաճառողի NFT-ն և գնորդի գումարը, ընդ որում՝ վաճառողը իրավունք ուներ չեղարկել գործարքը, եթե դրա պայմանները, օրինակ՝ մեքենայի գինը, չկատարվեն:

Փորձը ուշադրություն հրավիրեց երկու հարցի վրա։ Առաջինը թվային տարբերակով պահվող գումարի չափն էր։ Որպեսզի խուսափենք բանկերի միջնորդությունից՝ ավանդական շեկելների (Իսրայելի դրամական միավորը) զանգվածային կանխիկացում և դրանց թվային տարբերակի ստեղծում, առաջարկվեց օրական սահմանաչափ, որը կարող էր գրվել smart contract-ում: Երկրորդ հարցը վերաբերում էր հենց smart contract-ին: Smart contract-ների կանխամտածված կամ ոչ միտումնավոր չարաշահման հնարավորությունները նվազեցնելու համար առաջարկվեց, որ բլոկչեյնի վրա smart contract գրելու հնարավորությունը սահմանափակվի վճարային ծառայությունների մատակարարով, սակայն այդ դեպքում պահանջվող վերահսկողության չափը մնում է չորոշված:

Փորձի առաջին փուլը նաև բարձրացրեց ինքնությունը հաստատելու անհրաժեշտությունը, որպեսզի KYC/AML-ն իրականացվի կենտրոնացված տվյալների բազայի միջոցով: Երկրորդ փուլում մասնավոր թվային շեկելները և սովորական թվային շեկելները ստեղծվել են բլոկչեյն ենթակառուցվածքի վրա՝ զրոյական գիտելիքի պաշտպանված միջավայրում՝ eCash տեխնոլոգիայի վրա հիմնված սահմանափակ գաղտնիությունը տարբեր հանգամանքներում ուսումնասիրելու համար:

Բացի զուտ տեխնիկական խնդիրներից, նշվել է, որ թվային շեկելի օգտագործողների գաղտնիության մակարդակը լինելու է քաղաքական մակարդակով խնդիր: Հավանաբար, այն ծագում է կանխիկի ամբողջական անանունության և ընթացիկ էլեկտրոնային դրամական փոխանցումներին բնորոշ գաղտնիության բացակայության միջև: Այնուամենայնիվ, Իսրայելը դիտարկում է CBDC-ի թողարկումը 2017թ․-ից: Նա փորձարկումն անց է կացրել 2021թ․-ն:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9