
Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Պակիստանի առևտրի նախարար Սեյիդ Նավիդ Քամարը։
Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։