ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄՈՏ 6%-ՈՎ
Ռուսաստանի ոսկի արտադրողների միության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արտադրվել է 103.852 տոննա ոսկի: Անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.9%-ով:
Ավելի վաղ Ռուսաստանի ոսկի արտադրողների միության կողմից կանխատեսվել էր, որ 2011թ.-ի ընթացքում ոսկու արտադրության ծավալները կհասնեն 211.4 տոննայի:
Նշենք, որ ոսկու արտադրության ծավալներով Ռուսաստանը աշխարհի հինգերորդ երկիրն է: Ռուսաստանին բաժին է ընկնում աշխարհի ոսկու արտադրության 7%-ը: