ԲՆԱԿԱՐԱՆ` ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆՈՎ. ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՄՆ մի շարք նահանգներ, որոնք 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրել էին «առավելագույն» վնասները` հիփոթեքային շուկայի սեգմենտում, դեռևս չեն կարողանում վերականգնել իրենց «նահանգային» անշարժ գույքի շուկաները` աննախադեպ ցնցումից: Ամերիկյան որոշ նահանգներում բնակարանների գները հավասարվել են ոչ շատ թանկարժեք մեքենաների գներին: Այսպես, ամերիկյան մի շարք նահանգներում բնակարանների գները տատանվում են 10 000-20 000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Սրանք հիմնականում այն բնակարաններն են, որոնք որպես գրավ ներդրված են եղել բանկերում: