Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ՀՀ ՏՄՊՊՀ – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ
13/09/2011 12:48
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԻՐ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

Այսօր` սեպտեմբերի 13-ին,  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում հրապարակվեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացրել, որ ընդունում է  իրավախախտման  փաստը և պարտավորվում է սեղմ ժամկետում վերացնել այն: Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար Հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը  տալով խիստ նախազգուշացում:

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը  դիմել էր Հանձնաժողով` դժգոհություն հայտնելով  «ԱրմենՏել»  ընկերության գործունեության դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ: «Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման  գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից: Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ «Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» ընկերության կողմից սահմանվել է խտրական գին՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային պայմաններ:

06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48