14/09/2011 21:00
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ BOSCH ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ
Մայրաքաղաքի դպրոցների աշխատանքի ուսուցման կաբինետ-լաբորատորիաները էլեկտրական աշխատանքային գործիքներով և սարքավորումներով համալրելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ-ում ու ԱՊՀ երկրներում գերմանական Bosch ընկերության էլեկտրասարքավորումների վաճառքի գծով տարածաշրջանային տնօրեն Լուտց Մարշալի հանդիպման ընթացքում։
Նշելով, որ ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում, նաև կրթական ոլորտում համագործակցության մեծ փորձ ունի` Լուտց Մարշալը ընկերության անունից Երևանում նմանատիպ, սակայն ավելի ընդգրկուն ծրագրի իրականացման պատրաստակամություն է հայտնել, հավելելով, որ համապատասխան աշխատանքային գործիքներով ու սարքավորումներով դպրոցները համալրելուց զատ՝ ընկերությունը պատրաստ է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել։
Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը՝ շեշտելով դպրոցականների դաստիարակության գործում աշխատանքային հմտությունների զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Մենք պատրաստ ենք համագործակցության, առավել ևս, եթե այդ համագործակցությունը օգուտ է բերելու երեխաներին»,– նշել է Երևանի քաղաքապետը։
Կարեն Կարապետյանը հյուրերին նաև ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ընկերության համար։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հնարավոր այլ ոլորտներում համագործակցության խնդիրներ քննարկելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կրկին կայցելեն քաղաքապետարան։
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
10:50 21/10/26
10:30 21/10/26
