Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ. ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ
15/09/2011 11:53
Կիսվել

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ. ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ

2011 թվականը Պետական եկամուտների կոմիտեն հռչակել է հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման տարի: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել` հարկ վճարողներին մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկում: ՀՀ Հարկային ծառայության Լրատվական բաժնի տեղեկացմամբ` այդ նպատակով այս տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականացվել և դրանց մի մասն էլ ընթացքի մեջ է: Բարելավվել են հարկային տեսչությունների շենքային պայմանները, ստեղծվել են հարկ վճարողների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Իսկ հարկային ծառայողի մասնագիտական որակի բարձրացման նպատակով նրանց համար պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում:

Հատկանշական է, որ Կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումներն ու նորամուծությունները նախևառաջ տեղայնացվում են Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում: Նորաոճ սպասարկման կենտրոնի գործարկմանը, տեղեկատվական տերմինալների կիրառմանը հաջորդել է հերթական նորամուծությունը:
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի խոսքերով` Պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, վարչարարության խստացում, միաժամանակ` սպասարկման որակի բարձրացում:  «Տարեսկզբից նոր աշխատանքային և շենքային պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան, վերազինված նորագույն սարքավորումներով, տեղեկատվական տերմինալներով գործում է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հարկատուների համար նախատեսված սպասարկման սրահը: Այժմ տեղեկատվական տերմինալների կիրառմանը հաջորդել է վճարումների համար նախատեսված նոր տերմինալի գործարկումը, որի միջոցով հնարավորություն է ստեղծվել տեղում վճարել վարչական իրավախախտումների համար նշանակված  տուգանքները»,-տեղեկացրել է Աշոտ Արզումանյանը:

Նշենք, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում նմանատիպ վճարային տերմինալներ կգործեն նաև հարկային մյուս տեսչությունների նորաբաց սպասարկման կենտրոններում: 

Հաջորդ քայլով նախատեսվում է կիրառել հերթական նորույթը. «Մոտ ապագայում նախատեսվում է ներդնել “PԳS-տերմինալ”, որը հնարավորություն կտա “TAX-քարտեր”-ի միջոցով տեղում իրականացնել բոլոր տեսակի հարկային վճարումները` առանց բանկ հաճախելու: Այս նորամուծությունը ևս հարկ վճարողներին թույլ կտա խնայել բավականին ժամանակ և զերծ կպահի ավելորդ թղթաբանությունից»,-վստահեցրել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը:

Նշենք, որ պետական բյուջեի եկամտային մասի ապահովման հիմնական բեռը հանրապետության շուրջ 440 խոշոր հարկատուներն են կրում: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ. 8 ամիսների ընթացքում պետական բյուջե են հավաքագրվել 138.4 միլիարդ դրամի հարկեր և 22.2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել  էին 116.4 միլիարդ դրամի հարկեր և 22.7 դրամի սոցիալական վճարներ: Այսինքն, 2011թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում խոշոր հարկ վճարողների կողմից ապահովվել է պետական բյուջե մուտքերի աճ` հարկերի մասով 22.0 միլիարդ դրամի չափով (կամ 19 տոկոսով), իսկ  սոցիալական վճարների մասով 5.5 միլիարդ դրամի չափով (կամ 24 տոկոսով): ՊԵԿ հավաքագրած ընդհանուր հարկերում 2011թ հաշվետու ժամանակահատվածում 3 տոկոսով  ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը` կազմելով 60 տոկոս (նախորդ տարվա 57 տոկոսի դիմաց):

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46