Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
22/09/2011 17:50
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի միջև  այսօր` սեպտեմբերի 22-ին, կնքվել է փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:

Ինչպես տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից` համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագիրն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ԾԻԳ-ի և Հեյֆեր Հայաստանի կողմից համատեղ: Ինչպես նշել է գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ծրագրի իրականացումը կնպաստի մեր երկրում անասնապահության զարգացմանը: Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով:

 Հեյֆեր Ինթերնեյշնլը շահույթ չհետապնդող հումանիտար կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել սովն ամբողջ աշխարհում և հոգալ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպությունը տրամադրում է գյուղատնտեսական կենդանիներ, տնկիներ, ուսուցում և այլ միջոցներ` օգնելով կարիքավոր ընտանիքներին` դառնալու ինքնապավեն: Հեյֆեր Ինթերնեյշնլը մուտք է գործել Հայաստան 1999թ.` առ այսօր իրականացնելով ավելի քան 45 ծրագիր Հարավային Կովկասում, աշխատել է 150-ից ավել գյուղերում, օգնել 7000-ից ավելի ընտանիքների` կառուցել իրենց անհատական ֆերմերային տնտեսությունները: Ներկայումս Հեյֆեր Հայաստանն իրականացնում է 19 ծրագիր, որոնցից 17-ը Հայաստանում, 2-ը` Վրաստանում:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88