Տնտեսական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00-0.50 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 74.53-1.69 WTI - 70.30-1.93
COMEX:  GOLD - 2738.50+0.10 SILVER - 33.61-1.38
COMEX:  PLATINUM - 1021.40-1.58
LME:  ALUMINIUM - 2650.00+0.63 COPPER - 9507.00-0.79
LME:  NICKEL - 16295.00-0.13 TIN - 31135.00+0.74
LME:  LEAD - 2074.50+0.27 ZINC - 3174.50+1.18
FOREX:  USD/JPY - 151.74-0.36 EUR/GBP - 1.0821+0.31
FOREX:  EUR/USD - 1.0821+0.31 GBP/USD - 1.2962+0.30
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42374.36-0.33 NASDAQ - 18415.49+0.76
STOCKS US: S&P 500 - 5809.86+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8269.38+0.13 CAC40 - 7503.28+0.08
STOCKS EUR:  DAX - 19443.00+0.34
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
23/09/2011 12:47
Կիսվել

ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 17-21-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը «արևելյան ներդրումներ (East Invest) ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` Եվրոպական Միության իրավական դաշտի (EU acquis) հետ ծանոթացնելու և հայկական ընկերություններին  արտահանման որոլտում աջակցություն ցուցաբերելու (Internationalization) նպատակով։ Դասընթացը կվարեն արտերկրից ժամանած փորձագետները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնից`  “EU acquis” դասընթացների փաթեթը ներառում է հետևյալ ոլորտները՝ Տեխնիկական ստանդարտներ և կանոնակարգեր, Ծառայությունների և ապրանքների ազատ տեղափոխություն, Մրցակցության քաղաքականություն, Մաքսային ոլորտ, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների հարաբերությունը:   “Internationalization” փաթեթը ներառում է՝ Մարկետինգի ռազմավարություն, Որակի ստանդարտներ, Մուտք ֆինանսական ոլորտ, Կառավարման հմտություններ:

Դասընթացին կարող են մասնակցել հետևյալ որորտները ներկայացնող ՓՄՁ–ները՝ գյուղատնտեսություն, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, շինարարություն,տեքստիլ:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (հյուրանոց, սնունդ, տեղափոխություն) հոգում է կազմակերպող կողմը` ծրագրի շրջանակներում։ Դասընթացները տեղի կունենան Երևան քաղաքից դուրս հանգստյան գոտում։ Լավագույն մասնակիցներին հետագայում հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ԵՄ երկրներում կազմակերպվող համապատասխան ոլորտները ներկայացնող խոշոր ցուցահանդեսներին, ինչպես նաև հանդիպել իրենց եվրոպական գործընկերներին։

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55