APPLE-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ
Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ամերիկյան Apple ընկերությունը պլանավորում է iPad 2 պլանշետների արտադրության ծավալները կրճատել 25%-ով: Վերլուծաբանների կարծիքով` ընկերության նման որոշումը պայմանավորված է արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ:
Apple-ի պաշտոնական հաղոդրագրության համաձայն` ընկերությունը ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կթողարկի 13 մլն iPad 2 պլանշետ:
Շրջանառվող լուրերի համաձայն` Apple-ը մտադիր է հետևել մրցակիցների օրինակին և iPad 2-ի համար սահմանել ավելի ցածր գին:
Նշենք, որ այժմ ԱՄՆ-ում պլանշետի գինն սկսվում է 499 ԱՄՆ դոլարից: