ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ է 11%-ՈՎ
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանում գունավոր մետաղների արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 11%-ով և կազմել 22,88 մլն տոննա: Ինչպես հաղորդում են չինական պաշտոնական աղբյուրները` նշված ժամանակահատվածում Չինաստանում ալյումինի արտադրության ծավալներն աճել են 8,9%-ով և կազմել 11,74 մլն տոննա: Միևնույն ժամանակ, պղնձնի արտադրությունն աճել է 16,3%-ով, կապարինը` 17,5%-ով, ցինկինը` 5,4%-ով: