
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում միջազգային գազային հաբ ստեղծելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ իր երկրի տարածքում ստեղծվելու է միջազգային գազային հաբ՝ ռուսական երկնագույն վառելիքը Եվրոպա մատակարարելու համար:
«Մենք (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք մեզ մոտ գազային կենտրոն ստեղծելու շուրջ, որի միջոցով բնական գազը կարելի կլինի մատակարարել Եվրոպա»,-ասել է նա՝ հանդես գալով խորհրդարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: