Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
05/10/2011 14:49
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` հոկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի 3-րդ թողարկման արարողությունը: Նշենք, որ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ 673 մլն 926 հազար դրամ: Բաժնետոմսերը տեղաբաշխվելու են ազատ բաժանորդագրության միջոցով, որը կտևի մինչ հոկտեմբերի 24-ը:

Շնորհիվ բաժնետոմսերի լրացուցիչ երրորդ տեղաբաշխման՝ ընկերությունը կկարողանա ավարտել «Թրղե-2 և 3», «Մատաղիս 1 և 2» ՀԷԿ-երի շինարարությունը, որոնք կոչված են ամբողջությամբ բավարարելու Արցախում էլեկտրաէներգիայի նկատմամբ ներքին պահանջարկը: Նախատեսվում է «Թրղե-2»-ի շահագործումն սկսել այս տարվա հոկտեմբերին, իսկ «Մատաղիս-1 և 2»-ը՝ 2012 թ. սկզբին:

Ընկերության կապիտալի ավելացումը հնարավորություն կտա նաև ձեռնամուխ լինել «Թրղե կասկադի» 3-րդ ՀԷԿ-ի շինարարությանը, որը կսկսվի 2011 թ. երկրորդ կիսամյակում, իսկ շահագործումը նախատեսվում է սկսել 2013թ-ից:

Նշենք, որ «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի 3-րդ թողարկման արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության հաջող գործունեության արդյունքների կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀԷԿ-ն այս տարիների ընթացքում ապահովել է հուսալի եկամուտներ.«Բաժնետոմսերի 3-րդ թողարկումը ներդրողներին ապահովելու է շարունակական և հաջողված ծրագրի ներքո հուսալիություն և ապահով երաշխիքներ: «Արցախ ՀԷԿ»-ի գործունեությունն իրականացվել է թափանցիկ: Հիմքերը, որոնք դրված են նրա զարգացման հայեցակարգում, հիմնված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկ պաշարների գնահատման վրա: Սա կարևորագույն ռեսուրս է, որը մինչ այսօր չի օգտագործվել և մոտակա տարիների ընթացքում ունի, մի կողմից, հուսալիության բարձր աստիճան, մյուս կողմից՝ եկամտի ապահովման հուսալի գործիքներ: Դա նշանակում է, որ տարեցտարի այս նախագծի գրավչությունը բարձրանալու է: Համոզված եմ, որ ներդրողները նույնպես գնալով ավելանալու են»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի տարի առաջ նախագծելով «Արցախ ՀԷԿ»-ի ծրագիրը` իրականացվել է համարձակ քայլ. «Այսօր սա իրականություն է, և մենք ունենք շուրջ 1000 ներդրողներ, որոնք գոհ են այս նախագծից և 2 տարի անընդմեջ ստացել են իրենց շահաբաժինները: ԼՂՀ-ի զարգացումն այսօր մեզ համար գերակա խնդիր է: Արցախի տնտեսությունը պետք է զարգանա առաջանցիկ տեմպերով, և նրա ՀՆԱ-ի տեմպերը միշտ պետք է լինեն ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության միջին տնտեսական աճը: Դա մեր ռազմավարությունն է և մեր քաղաքական դիրքորոշումը»: 

Գործադիրի ղեկավարն ասել է, որ ԼՂՀ էներգետիկայի ոլորտում առկա ներուժը հնարավորություն են տալու այս ոլորտում ապահովել առաջանցիկ աճի տեմպեր: Վարչապետը նշել է, որ «Արցախ ՀԷԿ»-ի ներկայացրած ռազմավարությունը ցույց է տալիս, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում: 

Տիգրան Սարգսյանը, հանդես գալով որպես «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետեր, շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը՝ վերջինիս կառավարումը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության էվոլյուցիոն զարգացումը ԼՂՀ-ում վերականգնվող էներգետիկայի ռազմավարական գերակայության լավագույն օրինակն է: Ընկերությունը կազմավորվել է 2007 թ. նոյեմբերի 1-ի Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող «Արցախ Էներգո» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնանալու միջոցով: 2008 թ. մայիսին ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության, որի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը հանդիսանում էր ԼՂՀ կառավարությունը: Ընկերության միակ ակտիվը հանդիսանում էր Սարսանգի ՀԷԿ-ը, որն ունի 50 Մվտ դրվածքային հզորություն: 

Ընկերության ղեկավարության կանխատեսումներով` նոր ՀԷԿ-երի շահագործումից հետո «Արցախ ՀԷԿ»-ը հնարավորություն կունենա արտադրել միջին հաշվով 250 մլն ԿՎՏ/ժամ էլեկտրաէներգիա` ամբողջությամբ բավարարելով ներքին պահանջարկը և ստեղծելով արտահանման նախադրյալներ: Այսօր «Արցախ ՀԷԿ»-ը հանդիսանում է խոշոր հրապարակային ընկերություն, որի գործունեությունն ուղղված է լայնածավալ ներդրումային նախագծերի իրականացմանը: Ընկերությունն ունի ավելի քան 1200 բաժնետեր և անընդհատ կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39