Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը Երևանից է. 2022թ. հունվար-սեպտեմբեր
21/10/2022 13:09
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը Երևանից է. 2022թ. հունվար-սեպտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,082.63 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 261.36 մլրդ դրամով կամ 31.82%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 825 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 82.5%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 793.28 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 73.27%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «ՄՏՍ Հայաստան»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 26.73% կամ 289.35 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 56 ընկերությամբ՝ 5.6%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 46.56 մլրդ դրամ կամ 4.30%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ է։

Արարատի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ՝ 2.4%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 36.69 մլրդ դրամ կամ 3.39%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 23 ընկերությամբ՝ 2.3%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 20.67 մլրդ դրամ կամ 1.91%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ՝ 2.2%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 149.31 մլրդ դրամ կամ 13.79%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 15 ընկերությամբ՝ 1.5%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.19 մլրդ դրամ կամ 1.77%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 14 ընկերությամբ՝ 1.4%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 6.38 մլրդ դրամ կամ 0.59%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն Գյումրի Գարեջուրն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 10 ընկերությամբ՝ 1.0%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 7.32 մլրդ դրամ կամ 0.18%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 6 ընկերությամբ՝ 0.6%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.92 մլրդ դրամ կամ 0.18%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Դենիզ ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.81 մլրդ դրամ կամ 0.07%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 2 ընկերությամբ՝ 0.2%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.50 մլրդ դրամ կամ 0.05%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն է։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39