12/10/2011 21:10
ԱՄՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է «ԿՈՐՑՆԵԼ» ԵՎՍ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Նյու-Յորքի արժեթղթերի շուկան կարող է «կորցնել» ևս 10 հազար աշխատատեղ, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Այսպիսին է ամերիկյան վերլուծաբանների կանխատեսումները: Նշենք, որ 2008 թվականից ի վեր այս ոլորտում արդեն իսկ կրճատվել է 22 հազար աշխատատեղ, ինչը բացառապես պայմանավորված է եղել ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների` ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումներով:
Նշենք, որ աշխատատեղերի կրճատման ճանապարհով լրացուցիչ ֆինանսական միջոցներ տնտեսելու քաղաքականության օգնությանն արդեն դիմել են այնպիսի ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Goldman Sachs Group-ը, Credit Suisse Group AG-ն և Barclays PLC-ն:
Պաշտոնական վիճակագրակագրության համաձայն` վերջին հինգ տարիների ընթացքում ամերիկյան ֆինանսական ոլորտում զբաղվածների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 8,1%-ով:
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
Արծաթ
668.5
+5.04
17:22 22/10/26
16:57 22/10/26
