Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՊԵԿ. Ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը ծանուցվում են էլեկտրոնային եղանակով
02/11/2022 15:08
Կիսվել

ՊԵԿ. Ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը ծանուցվում են էլեկտրոնային եղանակով

Հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստվում է համակարգի կողմից:

Գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով ՊԵԿ-ը հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին: Ընդ որում, համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն  դիտել փաստաթղթերը, այլև ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, իրենց առարկությունները և այլ փաստաթղթեր: Փաստաթղթերը դիտելու և այլ գործողություններ կատարելու նպատակով առաջին հերթին հարկ վճարողի առցանց լիազորն անձնական գրասենյակից պետք է մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և  շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու կամ ստորագրելու լիազորություններ: Այնուհետև, հարկ վճարողը կարող է անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի նոր ստեղծված բաժնում, ըստ անհրաժեշտության,  դիտարկել էջը: Նույն էջից հարկ վճարողը հնարավորություն ունի տեսնելու հանձնարարագիրը, նաև ակտի արձանագրությունների նախագծերը, ակտերը և արձանագրությունները: Ստուգող տեսուչները ևս էջի միջոցով կարող են ներկայացնել փաստաթղթերի պահանջ, որոնց հարկ վճարողը կարող է համակարգի միջոցով պատասխանել և լրացուցիչ ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք ՊԵԿ-ի կողմից ընդունվելու վերաբերյալ նույնպես գեներացվում է հավաստում:

Հոկտեմբերին էլեկտրոնային ծանուցման եղանակով արդեն իսկ ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, իսկ հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն:

Ծանուցումների վերաբերյալ հարկ վճարողները կարող են իրազեկվել նաև էլեկտրոնային փոստի հասցեներով՝ անձնական գրասենյակում մուտքագրելով այն: Նախատեսվում է  ծանուցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև բջջային հեռախոսահամարներով:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67