Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱՀՈՎ ԵՆ ԶԳՈՒՄ»
19/10/2011 11:15
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱՀՈՎ ԵՆ ԶԳՈՒՄ»

Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան Պալատում երեկ` հոկտեմբերի 18-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը քննարկել են ընթացիկ տնտեսական վիճակին և երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ողջունելով ՀՀ վարչապետին, նշել է, որ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում, ինչը վկայում է այն փաստը, որ Հայաստանի տնտեսության մեջ ավելանում են ռուսական կապիտալով ներդրումները, որոնց ծավալը կազմում է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: «Մենք այժմ աշխատում ենք Հայաստանի տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ: Ռուսական կողմն ստանձնել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, և Հայաստանի երկաթգծի զարգացմանն ուղղված ներդրումները հասնում են 5 մլրդ ռուսական ռուբլու:  Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր երկրների միջև առկա են երկկողմ լավ հարաբերություններ նաև էներգետիկայի, մասնավորապես, ատոմային էներգետիկայի ոլորտում: «Գազպրոմ» ընկերության ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում կազմում են 1.6 մլրդ ԱՄՆ դոլար: Ոչ մի կասկած չպետք է լինի, որ երկկողմ համատեղ ծրագրերն ամբողջությամբ իրականացվելու են», – ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի վարչապետին` Հայաստանի կառավարության ղեկավարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգացման լավ դինամիկա: «Հայաստանում ռուսական ընկերություններն իրենց ապահով են զգում: Մեր երկրում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություն, որոնց զարգացման տեմպերը բավարար են: Հայաստանում գործող ռուսական ընկերությունների արտահանման ներուժը գնալով աճում է, և դա շատ ուրախալի է: Խոշոր ռուսական կապիտալով ընկերությունների ներդրումները հասել են շահութաբերության բարձր մակարդակի: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր համատեղ ծրագրերը հաջողությամբ են ընթանում, և ձախողված ծրագրեր չկան», – փաստել է Տիգրան Սարգսյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52