
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) անդամ երկրները նոր որոշում են ընդունել Մաքսային միության շրջանակների ընդլայնման վերաբերյալ: Սպասվում է, որ շուտով Մաքսային միությանը կանդամակցի նաև Ղրղզստանը: Այս նպատակով ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ: Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները` հավանական է, որ Ղրղզստանը դառնա Մաքսային միության անդամ արդեն 2012 թվականից: Մաքսային միությանն անդամակցելու հայտը Ղրղզստանը ներկայացրել էր այս տարվա գարնանը: