
2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 195,210.5 տոննա հաց։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.4%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 23.0%-ով և կազմել 132,226.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 19.3%-ով և կազմել 1,199.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 8.9%-ով և կազմել 4,010.4 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 35.3%-ով և կազմել 6,173.9 տոննա։