02/11/2011 15:20
SONY-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Ճապոնական Sony Corp.-ը վերանայել է ընթացիկ տարվա վերաբերյալ իր սպասումներն ու ներկայացրել առավել վատ կանխատեսումներ: Այսպես, ընկերության նոր կանխատեսումների համաձայն՝ 2011-2012 ֆինանսական տարին Sony-ն կամփոփի 1,2 մլրդ ԱՄՆ դոլար վնասով: Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` նման վատատեսական կանխատեսումների հիմնական պատճառներն են յենի կայուն դիրքերն ու ԱՄՆ-ում ընկերության վաճառքի ծավալների շարունակական անկումը:
Նշենք, որ 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 60 մլրդ ԱՄՆ դոլար:
Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
10:57 14/11/26
10:32 14/11/26
