
ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ կառավարությունն իր կողմից մշակված և ներկայացված նոր հարկային փաթեթի շրջանակներում նախատեսում է նոր փոփոխություն` ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի համար:
Այսպես, ենթադրվում է, որ հանքաքարի, սև և գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաև փայտանյութի արտահանման նկատմամբ կսահմանվեն պարտադիր վճարներ: Կառավարությունն իր այս գործիքով նպատակ կհետապնդի խթանել Հայաստանում հանքաքարի, սև և գունավոր մետաղների ջարդոնների և փայտանյութի վերամշակման կազմակերպումը: