
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՑԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ, ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՅԼ ԳՈՒՅՔ ԿԱՄ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր`նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը. գործադիրը որոշել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող ՀԴՄ կտրոններով վիճակահանության ժամանակ բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք: Այս որոշումն, ըստ կառավարության, կընդլայնի շահողների շրջանակը և կմեծացնի ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը։