Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀԿԵ-ում նախապատրաստվել են 2022-2023թթ. ձմեռային սեզոնին
25/11/2022 12:21
Կիսվել

ՀԿԵ-ում նախապատրաստվել են 2022-2023թթ. ձմեռային սեզոնին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվել է գծի և այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար:

Վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքեր և շինություններ,  արհեստական կառույցներ, էներգետիկայի և ավտոմատացման սարքավորումներ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։

Բացի այդ, ստուգվել են անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, գծերում և այլ ենթակառուցվածքներում ձյան դեմ պայքարի միջոցները, հակահրդեհային և վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև աշխատակիցների կենցաղային պայմանները և դրանց համապատասխանությունն աշխատանքի պաշտպանության չափանիշներին: Միջոցառումների այս ամբողջ համալիրն ուղղված է ձմռանը կրիտիկական ցածր ջերմաստիճանի պայմաններում և օրական ջերմաստիճանային տատանումների ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքի կայուն աշխատանքին նախապատրաստվելուն:

Ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ բուսականությունից և կենցաղային աղբից մաքրման ուղղությամբ (Երևանի տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչի համար ընկերությունը շնորհակալություն է հայտնում): Այս միջոցառումները բարելավում են ճանապարհի երկայնքով տեսանելիությունը և ուղղված են ճանապարհին ձյան տակ մնացած բուսականության և քարերի՝ գծերին հայտնվելը կանխելուն: Ստուգման ընթացքում հայտնաբերված նորմերից շեղումները կվերացվեն մինչև օրացուցային ձմռան սկիզբը:

Նախորդ կոմիսիոն զննության համեմատ ենթակառուցվածքների վիճակը զգալիորեն բարելավվել է Վանաձորի և Գյումրիի տեղամասերում։ Ցավոք, բացի Վանաձորի տեղամասից, չթույլատրված գծանցների և օրինական գծանցների կահավորման հետ կապված իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ տեղական ինքնակառավարման մարմինների անգործության պատճառով, որոնց իրավասության շրջանակում է գտնվում խնդիրների լուծումը: Այս խնդիրը երկաթուղու ենթակառուցվածքների վրա տարածված արտաքին ազդեցություններից մեկն է։ Վարորդների և ֆերմերային տնտեսությունների կողմից  գծերի հատման կանոնների խախտումը, չհամապատասխանելը հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների և շարժակազմի բախմանը խոչընդոտների: Բացի այդ, երկաթուղու երկայնքով կան ճանապարհների մոտ 30 հատվածներ, որոնք տրանսպորտային միջոցների և երկաթուղու շարժակազմի միջև բախումների մեծ ռիսկ են պարունակում, ինչը պահանջում է պետական ​​իշխանությունների միջամտությունը։

Հանձնաժողովի զննության արդյունքում կարելի է փաստել, որ երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղևորների և բեռների անվտանգ փոխադրմանը։

Նշենք, որ 2022 թվականի արդյունքներով ՀԿԵ-ն նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ, ինչը դրական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության մակարդակի վրա ։ Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել են 8 կիլոմետր երկարությամբ գծեր։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04