Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՀՀ 2012Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
09/11/2011 10:52
Կիսվել

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՀՀ 2012Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Երեկ` նոյեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի hամատեղ նիստում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծով նախատեսված  ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին:

Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսային ծրագրերի համար, առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի, նախատեսվում է հատկացնել 807.9 մլն դրամ, այդ թվում` «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի համար նախատեսվել է 151.2 մլն դրամ, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար`  50.0 մլն դրամ, «Ստանդարտների մշակման ծառայություններ»  ծրագրի համար` 14.2 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար`  80.0 մլն դրամ,    «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրի համար` 163.2 մլն դրամ,  «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի համար` 264.7 մլն դրամ,  «Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական եւ տեղեկատվական  ծառայություններ» ծրագրի համար` 50.6 մլն դրամ, «Տեխնիկական կանոնակարգի  պահանջների եւ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագիր» ծրագրի համար` 30.0 մլն դրամ: 

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտին, առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի, նախատեսվում է հատկացնել 35.8 մլն դրամ, իսկ տրանսպորտի եւ կապի ոլորտին, առանց վարկային ծրագրերի եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի, նախատեսվում է հատկացնել 17715.7 մլն դրամ: Քաղաքաշինության ոլորտում նախատեսվում են 13.4 մլրդ դրամի ծախսեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարվում է օրենքով եւ պահպանել է 2011 թվականի մակարդակը` համապատասխանաբար 417,970 մլն եւ 210 մլն դրամի սահմաններում, իսկՀայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրին նախատեսվում է հատկացնել 4,93 մլրդ դրամ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69