Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
09/11/2011 12:49
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Համաձայն հրապարակված տվյալների` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան): Ընկերությունը հաշվետու այս ինն ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարել 22.5 մլրդ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և իսկ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), որոնք, բյուջե վճարելով համապատասխանաբար 15.9 մլրդ դրամ և 12.2 մլրդ դրամ, զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը:

Միևնույն ժամանակ, «Ալեքս Գրիգ» ընկերությունն, այս տարվա առաջին երեք եռամսյակներում վճարելով 11.9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում:  «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը, որը բյուջե է վճարել 9.7 մլրդ դրամ, ճանաչվել է Հայաստանի հինգերորդ խոշոր հարկատուն:

2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում է հայտնվել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ամիսների ընթացքում վճարել է 7.8 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը:  Վերջինիս հաջորդում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (7.5 մլրդ դրամ) և «Ֆլեշ»-ը (1.990 մլրդ դրամ):

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ը և ՀԱԷԿ-ը, որոնք պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 5.5 մլրդ դրամ և 3.7 մլրդ դրամ, զբաղեցնում են 9-րդ և 10-րդ տեղերը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69