Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
23 ՕՐԻՆԱԽԱԽՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
09/11/2011 14:29
Կիսվել

23 ՕՐԻՆԱԽԱԽՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Այսօր` նոյեմբերի 9-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում հրապարակվել են պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից` այս վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Ընդ որում, իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ:

ՏՄՊՊՀ հայտարարության համաձայն` այս հանձնաժողովը  2011թվականի ընթացքում մեծ ռեսուրսներ է տրամադրել մարզերում առկա խնդիրների լուծման համար: Հանձնաժողովի նման գործելաոճը լինելու է շարունակական, քանի որ մրցակցային միջավայրի բարելավման առումով մարզերում ևս անելիքները շատ են:  ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի:  Այդ տնտեսավարողներն են`  «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ: 

Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:

Նախազգուշացման վերաբերյալ որոշում կայացնելիս` Հանձնաժողովը հաշվի է առել նաև այն, որ այս  տնտեսվարողները հիմնականում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են և նրանց հանդեպ կիրառվող տուգանքը կարող է է ականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա: Այնուամենայնիվ, ինչպես նիստում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի: 

 Հարկ է նաև նշել, որ տնտեսվարողները հիմնականում ընդունել են իրենց կողմից կատարված խախտումը` նշելով, որ բավարար տեղեկացված չեն եղել օրենքին և հետայսու կբացառեն նման դեպքերի կրկնությունը:

 Տեղեկացնենք նաև, որ վարույթների հարուցումից հետո Հանձնաժողովը հետևողական է եղել, որպեսզի տնտեսվարողների կողմից նախևառաջ վերացվեն օրենքի բոլոր խախտումները, ինչը և արվել է: 

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45