
GENERAL MOTORS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՃ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 71,1%-ով և կազմել 7,11 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, GM-ի համախառն հասույթն աճել է 13,76%-ով և կազմել 112,29 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ամերիկյան General Motors ավտոարտադրող ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 35 երկրում: