![Հոկտեմբերին անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել](https://b24.am/pub/uploads/2020/03/Yerevan2019_284976747-1280x853.jpg)
Հոկտեմբերին անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել
2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 36.7%-ը։
Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տվյալներից։ Օտարման գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 34.1%-ը գրանցվել է Երևան քաղաքում, առավել ցածրը՝ 1.3%` Վայոց ձորի մարզում։
Հանրապետությունում հոկտեմբերին գրանցված օտարման գործարքները սեպտեմբերի համեմատությամբ նվազել են 5.9%-ով, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 11.1-%-ով։