![ՊԵԿ. Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից](https://b24.am/pub/uploads/2020/05/PEK-petekamutner-2019-2.jpg)
ՊԵԿ. Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, թե որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից։
Եկամտային հարկի վճարման քայլերն են․
- հարկային մարմնում հաշվառվելը,
- էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,
- եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։
Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։