ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Պորտուգալիայի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվել է 1,7%-ով: Վերլուծաբանների գնահատմամբ՝ տնտեսական աճի տեմպերի կրճատումը պայմանավորված է ապրանքների և ծառայություննների արտահանման ծավալների և տնտեսության տարբեր ոլորտներում կատարվող ներդրումների կրճատմամբ:
Եվրահանձնաժողովի պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Պորտուգալիայի ՀՆԱ-ն կկրճատվի 3%-ով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն՝ Պորտուգալիայի տնտեսական վիճակը կսկսի վերականգնվել միայն 2013 թվականից: Միևնույն ժամանակ, պաշտոնական աղբյուրների կանխատեսումների համաձայն՝ 2011 թվականին երկրում մասնավոր սպառումը կկրճատվի 4,5%-ով, իսկ 2012 թվականին՝ 3,3%-ով՝ պայմանավորված երկրում հարկերի բարձրացման արդյունքում հասարակության գնողունակության կրճատմամբ: