Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐ
15/11/2011 10:27
Կիսվել

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ-ում գործող առևտրային բանկերը գրանցել են տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպեր` փոքր-ինչ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի ակնկալիքները: Այսպես, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված տվյալների` հաշվետու այս երեք ամիսներին ՀՀ տնտեսության վարկավորման ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է 36.7%-ով, ընդ որում` դրամով վարկավորումն ավելացել է 26.6%-ով, իսկ արտարժույթով վարկավորումը` 44.5%-ով:  

ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` հաջորդ մեկ տարվա ընթացքում ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի  տեմպերի կդանդաղեն: Ակնկալվում է, որ 2012թ. երրորդ եռամսյակի ավարտին վարկավորման ծավալների աճը, տարեկան կտրվածքով, կկազմի 20.3%: Կանխատեսվում է նաև, որ հաջորդ տարի առավել մեծ ակտիվություն կգրանցվի փոքր ու միջին բիզնեսի վարկավորման, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ոլորտներում:

ՀՀ ԿԲ գնահատմամբ` առաջիկա մեկ տարում տնտեսության վարկավորման մեջ դեռևս գերակշռող կլինեն տնտեսությանը տրամադրվող արտարժութային վարկավորման ծավալները` պայմանավորված վարկավորման աղբյուրների կառուցվածքում առևտրային  բանկերի կողմից արտասահմանից ներգրավված արտարժութային միջոցների մեծ տեսակարար կշռի պահպանմամբ:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33