
18/11/2011 11:20
BOEING-Ի ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ
Ամերիկյան Boeing ավիաընկերությունը մտադիր է պայմանագիր ստորագրել ինդոնեզական Lion Air ավիափոխադրող ընկերության հետ: Համաձայն այս համագործակցության պայմանագրի` Lion Air-ը Boeing-ից կգնի շուրջ 230 ինքնաթիռ, որոնց ընդհանուր գումարային արժեքը կկազմի ռեկորդային` 21,7 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունների պաշտոնական հայտարարության համաձայն՝ «ռեկորդային» պայմանագիրը կստորագրվի 2011 թվականի նոյեմբերի 18-ին:
Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Ընկերությունը արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը:
12/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.81
+0.23
Եվրո (EUR)
445.6
-1.04
Ռուբլի (RUR)
4.791
+0.0028
Լարի (GEL)
142.57
+0.08
Արծաթ
465.89
-6.32
13:13 12/08/25