ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու և պղնձի գնանշումները շարունակել են անկում ապրել: Վերջինիս հիմնական պատճառն, ըստ Forex Club-ի վերլուծաբանների, Եվրոպայի բացասական մակրոտնտեսական ցուցանիշներն ու Եվրագոտու պարտքային ճգնաժամն է:
Այսպես, վերջին հինգ առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինը կրճատվել է 3,6%-ով և կազմել 1723,30 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով` մոտակա ժամանակահատվածում ոսկու գնանշումները կրկին կպայմանավորվեն ԱՄՆ-ի և Եվրոպայի մակրոտնտեսական ցուցանիշներով:
Միևնույն ժամանակ, ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումները կրճատվել են 1,9%-ով և կազմել 3,4030 ԱՄՆ դոլար/ֆունտ:Բորսայում կարմիր մետաղի գնանշումների առավել անկումը կանխել է Լոնդոնի մետաղների բորսայում այս մետաղի պահուստների կրճատումը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի 3,26–3,52 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում: