ՔՈՒՎԵՅԹԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հնարավոր է՝ Քուվեյթը միանա Եվրոպայի փրկության ծրագրերի ֆինանսավորմանը և ներդրումներ կատարի Տնտեսական կայունության եվրոպական հիմնադրամում (EFSF): Պաշտոնական հայտարարության համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է այս հարցի շուրջ մի շարք պայմաններ համաձայնեցում:
Նշենք, որ EFSF հիմնադրվել է 2010 թվականին՝ Իռլանդիային և Պորտուգալիային ֆինանսական օգնություն տրամադրելու համար միջոցներ ներգրավելու համար:
Բրյուսելյան վերջին համաժողովի ընթացքում որոշվել էր EFSF-ի միջոցները 440 մլրդ եվրոյից հասցնել 1 տրիլիոն եվրոյի: