Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 18% ԱՆԿՈՒՄ
21/11/2011 15:03
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 18% ԱՆԿՈՒՄ

2011 թվականի հոկտեմբերին, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.4% աճ: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 18% անկում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական ցուցանիշների համաձայն` հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, անկում է գրանցվել տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Այսպես, այս մեկ ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 88738.8 մլն դրամ` ամսական կտրվածքով  գրանցելով 3.4% անկում: Տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 14.3%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 7.7% աճ, իսկ ամսական կտրվածքով` 36% անկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սեզոնային գործոններով: Հոկտեմբերին ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 117112.8 մլն դրամ:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ ճգնաժամի ազդեցությունը դեռևս զգալի է: Ամսական կտրվածքով շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 25%-ի սահմաններում, տարեկան կտրվածքով` 6.9% անկում: Այս մեկ ամսվա արդյունքներով ՀՀ-ում շինարարության համախառն ծավալը կազմել է 46230.6 մլն դրամ:

Հոկտեմբերին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է 182091.8 մլն դրամ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 2.8%-ով, իսկ ամսական կտրվածքով գրանցել է 3.6% անկում:

Նշենք նաև, որ 2011 թվականի հոկտեմբերին մեր հանրապետությունում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 5.7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ` 0.3%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս նույն ժամանակահատվածում գրանցել է համապատասխաաբար 5.7% և 0.1% աճ:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37