Տնտեսական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 426.00+0.00 EUR SELL - 432.50+0.00
OIL:  BRENT - 71.61-0.97 WTI - 69.24-0.13
COMEX:  GOLD - 2606.20+0.39 SILVER - 31.07+2.58
COMEX:  PLATINUM - 1001.00+1.11
LME:  ALUMINIUM - 2471.00+4.24 COPPER - 9308.00+2.39
LME:  NICKEL - 15944.00-1.04 TIN - 31805.00+2.78
LME:  LEAD - 2043.50+2.77 ZINC - 2904.50+4.86
FOREX:  USD/JPY - 140.82-0.03 EUR/GBP - 1.1076-0.09
FOREX:  EUR/USD - 1.1076-0.09 GBP/USD - 1.3122-0.17
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41393.78+0.72 NASDAQ - 17683.98+0.65
STOCKS US: S&P 500 - 5626.02+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 36581.76-0.68 TOPIX - 2571.14-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 17369.09+0.75 SSEC - 2704.09-0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8273.09+0.39 CAC40 - 7465.25+0.41
STOCKS EUR:  DAX - 18699.40+0.98
13/09/2024  CBA:  USD - 387.23-0.04 GBP - 508.32+2.93
13/09/2024  CBA:  EURO - 429.52+2.71
13/09/2024  CBA:  GOLD - 31696.40+472.36 SILVER - 358.12-0.72
Հայաստանում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել
20/12/2022 18:34
Կիսվել

Հայաստանում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները:

«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակը:

Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ:

13/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.23
-0.04
Եվրո (EUR)
429.52
+2.71
Ռուբլի (RUR)
4.26
+0.03
Լարի (GEL)
143.76
+0.11
31696.40
+472.36
Արծաթ
358.12
-0.72