Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է
30/11/2011 12:07
Կիսվել

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է

Ներդրողների «ճգնաժամային» տրամադրությունն  ու տրամադրվածությունն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը, ինչը և նպաստում է մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի աճին: Այսպես, 2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 586.7 մլն դոլար: Այս ցուցանիշը, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, աճել է ավելի քան 24%-ով: Միևնույն ժամանակ, միայն ուղղակի ներդրումները կազմել են 462.5 մլն դոլար` ապահովելով տարեկան կտրվածքով շուրջ 32% աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հաշվետու այս ինն ամիսների արդյունքներով զգալի աճել են Հայաստանի տնտեսության իրական հատված Ռուսաստանից, ԱՄՆ-ից և մի շարք այլ հիմնական գործընկեր-երկրներից հոսող ներդրումների ծավալները: Այսպես, Ռուսատանը, որը դեռևս շարունակում է Հայաստանի համար մնալ որպես օտարերկրյա ներդրումների հիմնական «աղբյուր», 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցել է դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների ընդհանուր ծավալի 48.3% աճ: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների շուրջ 50%-ը (283.8 մլն դոլար):  

Օտարերկրյա ներդրումների ծավալով երկրորդ երկիրը Ֆրանսիան է (76 մլն դոլար), իսկ առաջին եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն (40 մլն դոլար): Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրանցվել է Ֆրանսիայից դեպի ՀՀ տնտեսության իրական հատված ներդրումների հոսքի անկում` շուրջ 30%-ով: Միևնույն ժամանակ, «ամերիկյան» ներդրումները ՀՀ տնտեսությունում աճել են ավելի քան 2.5 անգամ:

Հատկանշական է, որ Հայաստանը` որպես ներդրումային հարթակ, շարունակում են իրենց համար բացահայտել տարբեր երկրների ներդրողները, ինչի արդյունքում որոշ երկրներից Հայաստանի տնտեսություն հոսած ներդրումների ծավալներն աճել են մի քանի հարյուր անգամ: Այսպես, մեկ տարվա կտրվածքով «կանադական» ներդրումները ՀՀ տնտեսության իրական հատվածում աճել են 190 անգամ (23.4 մլն դոլար), Շվեյցարիայից եկող ներդրումները` 270 անգամ (7.6 մլն դոլար):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2