ԳԵՐՄԱՆԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
2010 թվականի արդյունքներով Գերմանիայից ռազմական արտադրանքի արտահանման ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է շուրջ 50 տոկոսով և կազմել 2,66 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Գերմանիայի պաշտոնական աղբյուրները` փաստելով, որ ցուցանիշը ռեկորդային է:
Նշենք, որ մատակարարումների մեծ մասը բաժին է ընկնել Եվրամիության երկրներին և ՆԱՏՕ-ին, ընդ որում պատվիրատուների շրջանում հիմնականում մեծ պահանջարկ են վայելել գերմանական արտադրության ռազմական նավերն ու տանկերը: