Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՌԴ փոխվարչապետ. Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման
23/12/2022 14:05
Կիսվել

ՌԴ փոխվարչապետ. Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման

Ռուսաստանը, ի պատասխան նավթի գնի վերին շեմի սահմանման, պլանավորում է արգելել նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներին, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել այդ պայմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել է նախագահի առաջիկա հրամանագրի մասին: «Այս հրամանագրի շրջանակներում արգելվում է նավթի և նավթամթերքի մատակարարումն այն երկրներին և այն իրավաբանական անձանց, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության կողմից սահմանված գնի վերին շեմը», – ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է գնալ նավթի արդյունահանման մասնակի կրճատման։ «Հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք ունենալ օրական մոտավորապես 500-700 հազար բարելով կրճատում, ինչը մեզ համար կազմում է մոտավորապես հինգից յոթ տոկոս», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։ Նովակը հստակեցրել է, որ խոսքն աննշան ծավալի մասին Է, բայց, այդուհանդերձ, «նման ռիսկեր առկա են»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կստորագրի հրամանագիր այն միջոցների մասին, որոնք կկիրառվեն ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանն ի պատասխան:

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Արևմուտքի երկրների պատժամիջոցներն ՝ուղղված Ռուսաստանի նավթարտահանման դեմ. Եվրամիությունը դադարեցրել է ծովով փոխադրվող ռուսական նավթի ընդունումը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն մտցրել են դրա գների սահմանափակում՝ ծովային փոխադրումների դեպքում մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով. արգելված է ավելի թանկ գնով ձեռք բերված նավթի փոխադրումն ու ապահովագրումը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11