Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ
01/12/2011 10:38
Կիսվել

ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Պարտքային ճգնաժամն աստիճանաբար դուրս է գալիս եվրոպական տարածաշրջանի սահմաններից: Ինչպես հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը` ներկայումս պետական պարտատոմսերի` շարունակաբար աճող եկամտաբերության դեմ պայքարի գործընթացում է հայտնվել նաև Թուրքիան: Այս երկրում նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ երկու տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 10.9%-ի` այն դեպքում, երբ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ցուցանիշը տատանվում էր 8.4%-ի սահմաններում: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանների գնահատմամբ` առաջիկա ամիսներին ևս Թուրքիայում կգրանցվի պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ` մինչև 12.4% մակարդակ:

Նշենք, որ ներկայիս պայմաններում համաշխարհային տնտեսությունում նկատվում է զարգացող երկրների պետական փոխառությունների թանկացում, որը նախ և առաջ պայմանավորված է եվրոպական պարտքային ճգնաժամով և այդ պայմաններում ներդրողների ցուցաբերած զգուշավորությամբ: Ինչպես մի շարք զարգացող տնտեսությամբ երկրներում, այնպես էլ Թուրքիայում, այժմ նկատվում է տնտեսության աճի տեմպերի դանդաղում և ռիսկային ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրքվածության անկում:

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը 2011 թվականի համար կանխատեսում է Թուրքիայի ՀՆԱ-ի 2.2% աճ:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9