![ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ](https://b24.am/pub/uploads/2011/12/b24_am_ministry_of_economy_armenia2_725183081_403855067.jpg)
ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ
Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի հետ
ՏՄՊՊՀ պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը և Աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: