Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ORANGE. ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ` ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՆԵՐՈՎ
12/12/2011 17:47
Կիսվել

ORANGE. ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ` ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՆԵՐՈՎ

Իր ամանորյա առաջարկի շրջանակներում Orange-ն առաջարկում է միանգամից վեց նոր մոդելի ամենանորաոճ հեռախոսներ ու սմարթֆոններ` լավագույն գներով` ընդհուպ մինչև 1 դրամով` Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Orange-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ նորացված պորտֆոլիոն ներառում է հատուկ հնարավորություններ ունեցող և որոշակի պահանջներ բավարարող հեռախոսներ և սմարթֆոններ: Առաջարկում ընդգրկված է Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով աշխատող նորագույն HTC Radar մոդելը, որը Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկի հետ կարելի է ձեռք բերել մինչև անգամ 30,000 դրամով:  

Orange-ն այս Ամանորին ներկայացնում է նաև Sony Ericsson-ի արտադրած առաջին Walkman-ը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այն կարելի է ձեռք բերել ընդհուպ մինչև մեկ դրամով` բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին:

Թարմացված պորտֆոլիոն ներառում է նաև երկու SIM քարտի հնարավորությամբ Nokia C2-03 հեռախոսը, որը նույնպես կարելի է ձեռք բերել մեկ դրամով` ամսական բաժանորդագրությամբ:

Ամանորյա առաջարկներն այսքանով չեն ավարտվում, և ընդամենը տասն օր անց Orange-ի խանութներում հնարավոր կլինի գնել երկու աննախադեպ հեռախոս Alcatel ընկերությունից` Alcatel OT-813 Facebook և Alcatel OT-908 Facebook: Երկու մոդելներն էլ կատարելապես ինտեգրված են Facebook-ին, ունեն հատուկ “F” կոճակ և նախատեսված են Facebook-ից հեշտությամբ` մեկ կոճակի սեղմումով օգտվելու համար: Հեռախոսները գնային բավականին մատչելի սեգմենտում են` համապատասխանաբար 30,000 և 60,000 դրամ, իսկ ամսական բաժանորդագրությամբ բաժանորդին կտրվեն մինչև անգամ մեկ դրամով:

Օրերս Orange-ի խանութներում կլինի նաև Samsung S5360 Galaxy Y սմարթֆոնը, որը Samsung Galaxy ընտանիքի ամենամատչելի սմարթֆոնն է և նախատեսված է հատուկ երիտասարդ օգտագործողների համար: Galaxy Y (young) սմարթֆոնն Orange-ի խանութներում հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 75,000 դրամով, իսկ ամսական բաժանորդագրությամբ` անգամ մեկ դրամով:  

Մինչև խանութ այցելելը բաժանորդները կարող են ծանոթանալ հեռախոսների առաջարկվող պորտֆոլիոյին, ինչպես նաև ինքնուրույն արագորեն ընտրել ամենահարմար սակագնային պլանի և  հեռախոսի մոդելի լավագույն համադրությունը առցանց գործիքի միջոցով` այցելելով www.orangearmenia.am/mobile/every-month էջը:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59