
OPEC-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆ
Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպությունը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է նավթի արդյունահանման քվոտան, ինչի արդյունքում ցուցանիշը օրական 24,85 բարելից դարձել է 30 մլն բարել: Ավերլի վաղ արված հայտարարության համաձայն` արդեն 2011 թվականի երկրորդ եռամսյակից ամբողջ աշխարհում օրական արդյունահանել է 30 մլն բարել նավթ:
Վերջին ամիսների ընթացքում OPEC անդամ երկրները կտրուկ ավելացրել են արդյունահանման ծավալները` նավթի վաճառքի բարձր գներից օգտվելու նպատակով:
Նշենք, որ ОPEC անդամ երկրները կողմ են նավթի գների ներկայիս մակարդակի պահպանմանը, որը տատանվում է 107 ԱՄՆ դոլարի սահմաններում:Ներկայումս ամերիկյան WTI տեսակի նավթի գինը կազմում է 100 ԱՄՆ դոլար/բարել, իսկ եվրոպական Brent տեսակի նավթի գինը տատանվում է 108 ԱՄՆ դոլարի սահմաններում:
ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: